Իմ շատ սիրելի բոյկոտողներ, ընդդիմադիրներ: Ընդունենք` Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս ու ասում՝ ինչ ուզում եք արեք: Ընտրություն կեղծելն էլ վերացել է:
Ո՞ւմ եք պատկերացնում ընդդիմադիր այսօրվա գործիչներից նրա պաշտոնում, որ ընդունելի կլիներ ընդդիմության լայն շրջանակների համար:
Տեր-Պետրոսյանն ասաց, որ իր տարիքը չի ներում, իսկ երիտասարդացնող էլիքսիր դեռ չեն հնարել: Մյուս թեկնածուներին անլուրջ եք անվանելու, ու ընդամենը մի փոքր մաս կցանկանա նրանցից մեկին նախագահի պաշտոնում տեսնել:
Ասածս ինչ է. պետք է անկեղծ լինենք ու խոստովանենք, որ խնդիրը բնավ էլ հնարավոր ընտրակեղծիքները չեն: